News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօրվա պայմաններում կարեւոր է հասկանալ, թե ինչպես են ապրում Պարսից ծոցի երկրներում հայկական համայնքները, ինչ փոփոխություններ են կրում, զարգացման ինչ հեռանկարներ կան։ Այս մասին հուլիսի 4-ին Երեւանում «Պարսից ծոցի արաբական երկրները եւ հայկական համայնքները. Միտումներ եւ խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Յուրի Սուվարյանը։

Եվ այս հեռանկարները, գիտնականի գնահատմամբ, տխուր են, քանի որ այնտեղ հայ համայնքի թվաքանակը գնալով կրճատվում է։ «Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ այս երկրներում, ինչպես նախկինում, այժմ էլ գործում են տարրեր (այդ թվում՝ թերթեր եւ մշակութային կենտրոններ), որոնք թույլ են տալիս հայերին պահպանել իրենց ինքնությունը»,- հավելեց Սուվարյանը։

Ակադեմիկոսն այսօրվա համաժողովի թեման շատ արդիական անվանեց հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։

«Այսօր պայքար է մղվում միաբեւեռ աշխարհակարգից բազմաբեւեռի անցնելու համար։ Ակնհայտ է, որ Արեւելքը կրկին ծաղկում է եւ ձգտում է վերականգնել իր նախկին դիրքերը»,- ընդգծեց ակադեմիկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ