News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կատարողական վարույթի շրջանակում պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով, ինչի համար անհրաժեշտ է նախապես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնել շահառուի բանկային համապատասխան հաշվեհամարը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միայն անկանխիկ եղանակով են իրականացվելու նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու նպատակով աճուրդի մասնակցի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակցության համար նախատեսված հաշվին (900013288031) լոտի մեկնարկային գնի 5-ի չափով նախավճարի վճարումը և հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող մասնակցի կողմից լոտի գնման գնի վճարումը, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցներին օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարի և գույքի գնման գնի վերադարձը։

Տպել
Ամենաշատ