News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն առաջարկում է «Արմենիկում» ՓԲԸ-ն ընդգրկել մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում։ Այս մասին հուլիսի 4-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Ըստ ՊԳԿԿ ղեկավարի՝ «Արմենիկում» ՓԲԸ-ն շահույթով, թեկուզ խորհրդանշական շահույթով աշխատող ընկերություն է։ Օրենսդրությունը չի արգելում նմանատիպ ծառայությունների մատուցումը այլ կազմակերպությունների կողմից, այսինքն՝ այստեղ նաեւ չկա մենաշնորհային դիրքերի հարց։ Նա ընդգծեց, որ «Արմենիկում» ՓԲԸ-ն երկար ժամանակ բժշկական ծառայություններ չի մատուցում, գտնվում է ՊՆ հաշվեկշռում եւ վարձակալության է տալիս տարբեր տարածքներ։ Բացի այդ, չեխական APA Prague ընկերության հետ «Արմենիկում» ՓԲԸ-ն հիմնել է «Արմենիկում+» դեղագործական ընկերությունը։ Այս համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է հայկական ընկերությանը։

Սակայն քննարկման ընթացքի հետ մեկտեղ հետաքրքիր մանրամասներ ի հայտ եկան։ Օրինակ, պարզվեց, որ «Արմենիկում» ՓԲԸ-ի ներկայիս տնօրենը միաժամանակ հանդիսանում է չեխական APA Prague ընկերության սեփականատերերից մեկը, որի հետ հիմնադրվել է «Արմենիկում+» ձեռնարկությունը։ Ավետիսյանը, պարզաբանելով, թե ինչպես է հիմնադրվել «Արմենիկում+»-ը, նշեց, որ գյուտը որպես ներդրում օգտագործելու իրավունքից օգտվել է չեխական APA Prague ընկերությունը, որը 70 տոկոսի սեփականատեր է, իսկ պետությունը՝ գույքի։ Այսինքն շենքերի ու սարքավորումների։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ծիրունյանի խոսքով, «Արմենիկում» ՓԲԸ-ն, բացի գրասենյակային տարածքից, Երեւանի կենտրոնում, ունի հսկայական տարածք՝ շենք եւ հողատարածք Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում։ Այս տարածքը, ըստ պատգամավորի, գնում է ուղիղ դեպի այն վայրը, որտեղով անցնելու է Հյուսիս-Հարավ մայրուղին։ Նա Կոմիտեի ղեկավարին հորդորեց շատ ուշադիր մոտենալ գույքի գնահատման հարցին եւ հաշվի առնել բոլոր գործոնները։ Միաժամանակ պատգամավորը խոստացավ ուշադիր հետեւել ողջ գործընթացին։

Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր Ծովինար Վարդանյանը նույնպես կասկած հայտնեց, որ սեփականաշնորհման նախագծում ինչ-որ բան այն չէ։

«Իմ պատկերացմամբ, տեղի է ունենում հետեւյալը՝ եղել է «Արմենիկում» պետական ընկերություն, հետո ինչ-որ սխեմայով ստեղծվել է «Արմենիկում+» ընկերությունը, որն օգտագործելով ռեսուրսները, այդ թվում՝ «Արմենիկում» ՓԲԸ-ի տարածքը, արտադրություն է սկսել։ Ըստ երեւույթին, դա բավական շահավետ է։ Այսինքն, իրականում ներդրումը կատարվել է պետության կողմից, բայց որոշակի մասնավոր ընկերություն վայելել է պտուղները։ Այժմ նրանք մտադիր են սեփականաշնորհել «Արմենիկում» ՓԲԸ-ն իր ողջ ունեցվածքով, այդ թվում՝ «Արմենիկում+»-ի բաժնետոմսերի 30 տոկոսով։ Համոզված եմ, որ հենց այս ընկերությունն է սեփականաշնորհելու, քանի որ ուրիշ ցանկացողներ դժվար թե լինեն»,- նշեց պատգամավորը։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ