News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից պատժամիջոցային պատերազմ սկսվեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Այս ֆոնին եվրոպական եւ ամերիկյան մի շարք ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային հայտնիություն ունեցող ընկերություններ, մտադրություն հայտնեցին դադարեցնել արտադրությունը Ռուսաստանում կամ ընդհանրապես դուրս գալ ռուսական շուկայից։

Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել էր  Coca-Cola Hellenic Bottle Company-ն։ Ռուսական շուկայից խոշորագույն խաղացողների հեռացումը հնարավորություններ է բացում արտասահմանյան կազմակերպությունների, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների համար՝ արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից։

Ռուս արտահանողների գնահատմամբ՝ այս տարի ներմուծվող ապրանքների գնման արժեքային ծավալները գերազանցում են նախորդ ցուցանիշները 12,5 միլիոն դոլարով։ Նախորդ տարի ներքին շուկայում գազավորված ըմպելիքների ներմուծման առավելագույն ցուցանիշ էր գրանցվել։

Համարվում է, որ Ռուսաստան գազավորված ոչ ալկոհոլային խմիչքների մատակարարման առաջնորդ է Ավստրիան։ Եռյակում են Շվեյցարիան եւ Վրաստանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի արտահանվել է ավելի քան  8500 տոննա քաղցր գազավորված ըմպելիք եւ հանքային ջուր՝ 5,3 միլիոն դոլարի չափով։

2020 թվականին արտահանումը կազմել է գրեթե 6000 տոննա՝ ավելի քան 3,6 միլիոն դոլար արժողությամբ, իսկ 2019 թվականին՝ 5200 տոննա՝ 3 միլիոն դոլարից մի փոքր ավելի։ 2022 թվականի չորս ամսում Հայաստանից արտահանվել է 1606 տոննա արտադրանք՝ 1 միլիոն դոլարից մի փոքր ավելի արժեքով։ Քաղցր գազավորված ըմպելիքների արտադրության հայկական «Սիփան» ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան։ Կազմակերպությունը, որի արտադրության աճի տեմպերը գտնվում են 5-20 տոկոս մակարդակի վրա, նախատեսում է ընդլայնել մատակարարումների ծավալը։ «Խնդիրներ է առաջացնում նաեւ Վերին Լարսի անցակետի թողունակությունը»,-ասել է ընկերությունը։

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ կառավարությունը որոշել է բացել մաքսազերծման երկրորդ գոտին, որը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետք է 30 տոկոսով ավելացնի անցակետի թողունակությունը։ «Յունիոն» ՍՊԸ-ն նախատեսում է նաեւ ավելացնել քաղցր գազավորված ըմպելիքների եւ՛ արտադրության, եւ՛ արտահանման ծավալները, այդ թվում՝ դեպի Ռուսաստան։ 3 տարվա ընթացքում ընկերության վաճառքներն աճել են 35-40 տոկոսով, իսկ արտահանման ծավալներն աճել են նույն համամասնությամբ։ ՍՊԸ-ի արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ