News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիների կողմից Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու տոտալ ավերման փաստը խստորեն դատապարտելի է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական ​​նախարար Արտակ Բեգլարյանը։

«Վերականգնման պատրվակով հայկական եկեղեցին վերածում են ուղղափառի՝ պատմությունը կեղծելու եւ հայկական հետքը վերացնելու համար։

Խորհրդային տարիներին Կանաչ ժամը բազմաթիվ այլ եկեղեցիների հետ դադարեցրել է իր գործունեությունը, սակայն Արցախի թեմի վերակազմավորումից եւ Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել է իր գործունեությունը։

Տարբեր պատմական աղբյուրներում եւ տարեգրություններում կան հավաստի եւ անհերքելի տեղեկություններ, որոնք վկայում են Կանաչ ժամ եկեղեցու՝ հայկական լինելու մասին։

Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ միջազգային այլ կազմակերպություններ մանրակրկիտ կուսումնասիրեն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը եւ գործնական քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանությունը կանխելու համար»,-գրել է Բելգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ