News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գազատար խողովակների, կոտրել դրանք և հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև Եղվարդ քաղաքի հիվանդանոցի Եղվարդի շտապօգնության ծառայությունը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը:

Գազախողովակների տապալման հետևանքով գազի արտահոսք է սկսվել և օպերատիվորեն ժամանած «Գազպորմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները գազազրկել են նշված տարածքը ու այս պահին էլ կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները նորով փոխարինելու և վնասված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում վթարի հետևանքով մի քանի գյուղերի բնակիչների գազամատակարարումը վերականգնվի:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ