News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66.5-րդ կմ հատվածում՝ Սևանի թերակղզու խաչմերուկում, բախվել են «Toyota Camry» և «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Սևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝  «ВАЗ 2107»-ը Սևանի թերակղզուց դուրս գալուց է եղել, իսկ Toyota Camry-ն Դիլիջանից դեպի Երևան ընթանալիս բախվել է «ВАЗ 2107»-ին, ապա ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանցից մի քանի հենասյուներ և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Տպել
Ամենաշատ