News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։ 

ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակը որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ, որով թույլատրելու են ադրբեջանցիներին ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքով։ Գուցե հինգն էլ գործարկվեն, գուցե դրանցից մեկ-երկուսը գործի, իշխանություններն առայժմ չեն գաղտնազերծում դա:

Մեկը Կուբաթլու-Որոտան-Խոտ ճանապարհն է, մյուսը՝ Բիչենեկ /Նախիջեւան/-Քարվաճառ ուղղությունը:

Երրորդը՝ Սիսիանի Նորավան գյուղի խաչմերուկից միջպետական ավտոճանապարհը կապվում է Նախիջեւանի եւ Քարվաճառի հետ:

Չորրորդը` Կուբաթլուից Բերձորի շրջան Լաչին, որն անցնում է Խնձորեսկ գյուղի մոտով:

Խոսվում է նաեւ Բերձորի շրջանից Քարվաճառ ձգվող ճանապարհի, ինչպես նաեւ Ջերմուկի վերեւով դեպի քարվաճառ ձգվող հատվածի կառուցման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ