News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Հայտարարության մեջ նաեւ նշվել է. «Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

ՀՀ սահմանադրությունն այս տարիների ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել, այսօր էլ պայքարն հանուն սեփական իրավունքների, հանուն կայուն և ուժեղ երկիր ունենալու՝ շարունակվում է։ Սակայն կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվեն քաղաքական ուժերի փոխհամաձայնության մթնոլորտում, լիարժեքորեն ընկալվեն և աջակցություն գտնեն ամբողջ հանրության կողմից: Այդ դեպքում միայն ՀՀ Սահմանադրությունը կկատարի մեր քաղաքացիների բարեկեցությունն ու համերաշխությունը ապահովելու, միջազգայնորեն հռչակված սկզբունքներին ու նորմերին համահունչ՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր գլխավոր դերը, կնպաստի մեր ազգային նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով կյանքի կոչված բարեփոխումների արդյունքում, ի վերջո, կունենանք այն Սահմանադրությունը, որը մեր պետության և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքն է»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ