News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում վամպիրների որսորդի հնաոճ հավաքածուն աճուրդում վաճառվել է 13 հազար ֆունտ ստերլինգով։ Այն պատկանել է XIX դարի բարձրաստիճան պաշտոնյա լորդ Ուիլյամ Հեյլիին, գրում է Mirror ամսագիրը։

Հավաքածուն ներառում է չար ոգիների դեմ պայքարի ստանդարտ գործիքներ՝ Աստվածաշունչ, խաչելություններ, սուրբ ջրի շիշ, տերողորմյա, երկու ատրճանակ եւ փայտե ցից:

«Վամպիրին սպանելը չափազանց լուրջ խնդիր էր, եւ պատմությունները հուշում էին որոշակի մեթոդների եւ գործիքների անհրաժեշտության մասին», - նշել է Չարլզ Հանսոնը՝ Hansons Auctioneers-ի սեփականատերը:

Նրա խոսքով, նմուշի նախնական գինը հինգից վեց անգամ ցածր է եղել։ Սակայն դրա նկատմամբ հետաքրքրությունն աճել է մինչեւ աճուրդը: Հնաոճ հավաքածուի գնորդը ցանկացել է անհայտ մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ