News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է, բայց ինքն էլ մեծ հաճույքով հագնում է, նշանակում է՝ Սահմանադրությունը լավ բան է: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:

«Մենք այսօր հավաքվել ենք, որ պետական պաշտոնյաներին ասենք, որ կա հասարակության մի խավ, որի դարդերը, ցավերը ոչ միայն ուշադրության չեն արժանանում, այլեւ իշխանությունները փորձում են նրանց տարալուծել, կորցնել, որովհետեւ մինչեւ հիմա մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս: Մենք պետք է պահանջենք, որ մեզ տան փախստականի կարգավիճակ:

Մեր հարցերով ոչ ոք չի զբաղվում, ոչ իշխանությունը, ոչ էլ «Դիմադրության» շաժումը։ Նիկոլ Փաշինյանն անպայման պետք է հեռանա, ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան է ստորագրել, նույնկերպ պետք է հանձնի իշխանությունը ու գնա։ Դա մեր ազգի համար հրամայական է։ Իսկ «Դիմադրության» շարժման հարթակում երբեք չհնչեց Արցախի փախստականների մասին հարց, Արցախի անկախության կամ կարգավիճակի հարց։ Ընդհակառակը, անում էին անհասկանալի հայտարարություն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, սա կարգավիճակ չէ, քաղաքական կատեգորիա չէ։ Ինչո՞ւ չեն հայտարարում Արցախի անկախության մասին, որովհետև չեն ուզում նոյեմբերի 9-ի այդ տխրահռչակ որոշմանը դեմ դուրս գալ»,- հայտարարեց Լևոն Հայրյանը։

Նա ընդգծեց, որ իրենց բողոքի ակցիաները հիմնականում երկու կարգախոսով են անցկացվելու՝ հայկական կարգավիճակ Արցախի համար և փախստականի կարգավիճակ՝ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածների համար. «Մեր երազանքն առաջին հերթին միացումն է Հայաստանին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցվի, Լևոն Հայրյանն ասաց․ «Մեկ անգամ արդեն իջեցրել ենք նշաձողը՝ համաձայնելով միացումի փոխարեն անկախ Արցախի Հանրապետության գաղափարին։ Արցախի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցնելու ցանկություն հայտնող որևէ քաղաքական գործիչ իրեն հայ համարելու իրավունք չունի։ Միջազգային իրավունքի մեջ հստակ գրված է՝ եթե մի տարածքի ժողովուրդ որոշում է ինքնորոշվել, դա չի վերաբերվում սահմանների անձեռնմխելիությանը։ Սահմանների անձեռնմխելիությունն առաջանում է այն ժամանակ, երբ մի պետություն հարձակվում է մյուսի վրա։ Այսինքն՝ մեր քաղաքական դասը սա իմանալով՝ դիտավորյալ բանակցությունները վարում էր այդ ուղղությամբ, փոխանակ Կոսովոյի նախադեպով միջազգային դատարաններում հայց ներկայացներ և պահանջեր ճանաչել ինքնորոշման իարվունքը»,- նշեց նա։

Հայրյանը նաև հավելեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում այսօր պահանջում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հակառակ հայտարարություններով ու գործողություններով են հանդես գալիս։ Որպես օրինակ նա բերեց պատերազմից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի ընդունումը։

Հայրյանը նշեց, որ արդեն վաղը արցախցիները կառավարության շենքի մոտ նստացույց կսկսեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ