News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այստեղ նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված, կամ ավելի ճիշտ՝ Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, «ԴԻմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ հիշեցնելով, որ Սահմանադրության պահպանմանը հետևող թիվ մեկ պաշտոնյան ՀՀ նախագահն է:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Վահագն Խաչատուրյանն այդ պաշտոնին է գործուղվել, ոչ թե Սահմանադրությունը, այլ ՔՊ շահերը պաշտպանելու համար:

«Նրա հիմնական առաքելությունն այստեղ ամեն բան տեսնելը և ամեն ինչի մասին լռելն է: Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, երբ ՀՀ սուվերեն տարածքից առևանգվում է հայ զինծառայող: Այստեղ նստած անձը ստորագրում և դակում է ցանկացած օրենք որը գալիս է ԱԺ-ից և  բայց ծպտում չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր, երբ ասում էր՝ կա՛մ գնա, կա՛մ գործ ենք կարելու:

Այստեղ նստող մարդը պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահպաներ, բայց կրկին լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, հետապնվում է ժողովուրդը, ցանկացած մեկը, որն այլախոհ է»,-ասաց պատգամավորը և ցույց տվեց քաղբանտարկյալների նկարենրը:

Աննա Գրիգորյանի կարծիքվ՝ խորհրդարանական երկրում  նախագահական ինստիտուտն անարգվել  և հիշեց, որ նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացնում մեկ այլ երկրի տարածքից:

«Այստեղ նստողը հրաժարական չի տվել, բայց միևնույնն է՝ նա չկա: Նրա փոխարեն ցանկացած մեկը լիներ՝ նույն բանն էր լինելու, կամ առհասաևակ, եթե նրա աթոռը թափուր լիներ, դրանից որևէ բան չէր փոխվելու, որովհետև նա ունի 0 գործառույթ, որը վերաբերում է երկրի շահերին»,-հայտարարեց պատգամավորր և շեշտեց, որ չնայած այդ ամենին իրենք  ժողովրդի հետ վերկանգնելու են Սահմանադրության տառն ու ոգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ