News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասել են Սահմանադրական դատարանի մոտ, այնտեղ թողել «շղթայված» Սահմանադրությունը եւ գրիչներ:

«Գրիչներ ենք թողնում այստեղ, որը խորհրդանիշն է սահմանադրականության, Սահմանադրական դատարանի  ինստիտուտի ոտնահարման, երբ դե ֆակտո վարչապետն ինչ-որ գրիչի  զավեշտալի պատմությունով սկսեց ՍԴ յուրացման,  իր սրտի թեկնածուներին ՍԴ դատավորներ նշանակելու գործընթացը։ Այսօր էլ նույն գործընթացը շարունակվում է, ու ՍԴ դատավորներ են նշանակվում մարդիկ, ովքեր որևէ բարոյական ու մասնագիտական իրավունք չունեն այդ բարձր պաշտոնում  լինելու»,- հայտարարեց «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ-ական  Սևակ Նազարյանը։

Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով գնացին դեպի նախագահական նստավայր. «Նախագահն է, որ Սահմանադրության երաշխավորն է։ Այսօր Հայաստանի նախագահը հանդիսանում է  ՀՀ-ում բանջարանաբոստանային կուլտուրաների ներկայացուցիչ, ոչ մի բան չանող ու մեկ մարդու հրահանգները կատարող: Էս նախագահը, որ ունենք մենք, իր վարքագծով  ապացուցում է, որ վարունգից չի տարբերվում: Սա ոչ թե իր անձի, այլ իր վարքագծի ու գործունեության գնահատականն է»,- ասաց Նազարյանը։

Այդ ասելուց հետո ակցիայի մասնակիցները հետնին նետեցին վարունգներ, այնուհետև շարժվեցին դեպի Ազգային ժողով։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրության օրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ