News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին ժամը 14:30-ին Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։ Այս մասին հայտնում են պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արմեն Մաշինյանը։

Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։

«Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն պրոդյուսեր Արմեն Գրգորյանի ձերբակալության մասին. «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտի եւ Շիրակի մարզի գնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ խաղաղապահ զորախմբի ավտոմեքենան եւ Սարուշեն համայնքի բնակիչների ավտոմեքենաները բախվել են իրար. 4 կին տեղում մահացել է
Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք, արձանագրվել է 11 պատահար, զոհվել է 1 մարդ
Հայտնաբերվել է 1 հետախուզվող․․․
48-ամյա տղամարդը որոնվում է 9-ամյա տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով
Տարածքի ոստիկանները երեխայի մորը հրավիրել են ոստիկանության բաժին․․․
«Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը
Արվել է կեսարյան հատում է կատարվել, սակայն նորածինը մահացած է ծնվել․․․
2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 դատապարտյալ եւ բանտարկյալ. Լիկա Թումանյան
Նա ասաց, որ 2018 թվականին մահացել է 18 մարդ, 2019 թվականին՝ 21, 2020 թվականին՝ 5 մարդ, 2021 թվականին՝ 13 մարդ, 2022 թվականի օգոստոսի․․․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին
26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ