News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Խնդիրը ոչ թե սահմանադրականության դեֆիցիտի, այլ ընդհանրապես Սահմանադրության չկատարման մեջ է։ Այս մասին Սահմանադրությանը նվիրված քննարկման ժամանակ ասաց իրավաբան, սահմանադրական իրավունքի փորձագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունն այլեւս չի ծառայում իր նպատակին ու առաքելությանը։ «Ոչ մի սահմանադրական ինստիտուտ, իսկ Սահմանադրությունը պետությունը կառավարելու անկյունաքարն է, որեւէ կերպ չի կատարում իր գործառույթները։ Միջազգային փորձը հուշում է, որ նման իրավիճակում Հիմնական օրենքի կիրարկումն ապահովելու գործառույթները պետք է ստանձնի Սահմանադրական դատարանը։ Սահմանադրականության ճգնաժամն այնքան խորն է, որ այն հաղթահարելը չափազանց դժվար է, եւ այս ճանապարհին ՍԴ-ն կարեւոր դերակատարում ունի»,- հիշեցրեց Վարդեւանյանը՝ ընդգծելով ՍԴ կազմի ձեւավորման առումով մեծ խնդիրները։

«Սահմանադրականության հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են, եւ դրանք շտկելու բանալին Սահմանադրական դատարանի որոշումներն են։ Սահմանադրական դատարանը հեռացել է Սահմանադրությունից. Օրինակ՝ Քրեական օրենսգրքի հոդվածը՝ ծանր վիրավորանքի մասին։ Այն Սահմանադրության հետ անհամատեղելի է, բայց Սահմանադրական դատարանը գտել է, որ համապատասխանում է։ Եվ նույնիսկ այս իշխանություններին պաշտպանող եվրոպական կառույցները դա խնդրահարույց են համարում։ Սահմանադրականության խորը ճգնաժամ կա։ Դա հաղթահարելու առաջին քայլը պետք է լինի իշխանափոխությունը, բայց հետո տիտանական աշխատանք կա անելու, քանի որ այս իշխանությունները չորս տարի շարունակ մարդկանց ներշնչել են, որ սահմանադրական բոլոր նորմերը կարող են խախտվել»,- ասաց Արամ Վարդեւանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ