News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետք է քաղաքական եւ իրավական գնահատական տրվի նրանց գործողություններին, ովքեր 2018 թվականին Հայաստանում իշխանության են եկել, սահմանադրականության հետ կապված խնդիրների քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ռադիոյի տան վրա հարձակման մասին ասում են, որ «դուռը նորոգել են»։ Այնպիսի տպավորություն է, թե խնդիրը դուռն է»,- վրդովվեց Մկրտչյանը՝ նկատի ունենալով 2018 թվականի գարնանը Ռադիոտուն Փաշինյանի կողմնակիցների ներխուժման հետ կապված միջադեպը։

«Իսկապես հուսով եմ, որ այն իշխանությունը, որը կձեւավորվի Հայաստանում այն բանից հետո, երբ վերադառնա իր բնական հունին, կունենա բավարար քաղաքական կամք՝ գնահատական տալու 2018 թվականի բոլոր իրադարձություններին եւ դրանց կազմակերպիչներին, ինչպես նաեւ նրանց ստվերային ուղղորդողներին, լինի դա Ռադիոտանը կամ խորհրդարանում տեղի ունեցածը։ ՀՀ-ն 2018-ին սկսված ամոթալի էջը փակելու մեկ ճանապարհ ունի, եւ այն պատասխանատվության ենթարկելու տրամաբանության մեջ է»,- նշեց պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ