News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը:

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն և լավատեսություն», - ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կտարողը Սերգեյ Չիչոյանն է:

Տպել
Ամենաշատ