News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները միլիարդավոր դոլարներով ավելացնում են հասարակական բարեկեցության ծախսերը՝ փորձելով պաշտպանել իրենց քաղաքացիներին կյանքի ծախսերի աճից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

ԱՄԷ-ն կրկնապատկում է էմիրությունների ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ հասցնելով 7,6 միլիարդ դոլարի՝ օգնելու նրանց հաղթահարել աճող գնաճը, մինչդեռ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բն Աբդուլ Ազիզ ալՍաուդը՝ 5,33 միլիարդ դոլարի: Թագավորությունը կվերաբացի ֆինանսական օգնության ծրագրի գրանցումը, որը հայտնի է որպես Քաղաքացիների հաշիվ, եւ մինչեւ տարեվերջ դրան կտրամադրի լրացուցիչ ֆինանսավորում:

ԱՄԷ-ում կավելացվեն առկա նպաստները եւ կստեղծվեն նորերը՝ ուղղված սննդամթերքի գնաճի ազդեցությունը մեղմելուն, ինչպես նաեւ տնային տնտեսությունների համար վառելիքի եւ էներգիայի ծախսերի աճին: Որոշ նոր արտոնություններ ներառում են ֆինանսական աջակցություն համալսարանների ուսանողներին ու 45 տարեկանից բարձր գործազուրկ անձանց:

Capital Economics ամսագրի հետազոտող Ջեյմս Սուանսթոնն ասել է, որ ծախսերի աճը համարժեք է Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ի 0,6 եւ ԱՄԷ ՀՆԱ-ի 1,8 տոկոսին:

«Պետք է խոստովանել, որ երկու երկրներում էլ ընդհանուր գնաճն այնքան արագ չէ, որքան աշխարհի մյուս մասերում, սակայն, այնուամենայնիվ, աճ գրանցվել է», - ասել է նա եւ հավելել, որ ընդհանուր ազդեցությունը պետական ֆինանսների վրա համեմատաբար փոքր կլինի ու ակնկալվում է, որ երկու պետություններն էլ կշարունակեն բյուջեի ավելցուկ ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ