News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռեզիդենտների՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների արտարժույթի եւ Ռուսաստանի Դաշնության արժույթի հայրենադարձության մասին», հայտնում է РБК-ն։ Այն պարունակում է մի քանի դրույթներ՝

• Ներդրումների վերահսկողության կառավարական հանձնաժողովը իրավասու կլինի արգելել ռեզիդենտների կողմից միջոցների փոխանցումը Ռուսաստանից դուրս բացված հաշիվներին։

• Արգելվում է արտարժույթով վճարումներ կատարել ոչ ռեզիդենտ բաժնետերերին ռուսական ԲԲԸ-ների շահաբաժինների դիմաց։

• Եվրապարտատոմսերի ռուսաստանյան թողարկողներն իրավունք ունեն այդ պարտքը փոխարինել ռուսական պարտատոմսերով կամ նմանատիպ ռուսական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված կանխիկ միջոցներով։

• Սինդիկացված վարկերի դեպքում, որտեղ պարտատերերը եղել են եւ՛ օտարերկրյա, եւ՛ ռուսական բանկերը, պարտապանները պարտավոր են միջոցները փոխանցել օրիգինալ արժույթով ռուսական վարկատուների ֆոնդին՝ շրջանցելով օտարերկրացիների հանդեպ ունեցած պարտավորությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ