News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023 թվականի հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին։

Եվրախորհրդարանի պատգամավորները 539 կողմ, 45 դեմ եւ 48 ձեռնպահ ձայներով ընդունել են Զիգֆրիդ Մուրեշանի զեկույցը, որում ասվում է, որ Խորվաթիան համապատասխանում է 2023 թվականի հունվարի 1-ից եվրոյի անցնելու բոլոր չափանիշներին։

Զեկույցում նշվում է, որ չնայած Խորվաթիայի պատրաստականության գնահատականին, որը տեղի է ունենում COVID-19 համավարակի, բարձր գնաճի եւ Ուկրաինայի պատերազմի ֆոնին, Խորվաթիան նախկինի պես պատրաստ է անցնել եվրոյի։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ նշել են, որ Խորվաթիան եվրոգոտու գներին մոտենալու ավելի բարձր մակարդակ ունի՝ համեմատած մյուս անդամ երկրների հետ՝ եվրոյի անցնելուց հետո։ Այնուամենայնիվ, խորհրդարանը Խորվաթիայի կառավարությունից ակնկալում է մշտական ջանքերի գործադրում՝ գների հետագա մոտեցում ապահովելու համար, որ եվրոյի ներդրումը չհանգեցնի գների արհեստական աճի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ