News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծանրամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Յուրի Սարգսյանը կիրակի օրը «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում նշել է իր 50-ամյակը: Նա հյուրերին ներկայացել է սպորտային հանդերձանքով եւ նրանց առջեւ ծանրաձող է բարձրացրել: Ծանրաձողի տեսք է ունեցել նաեւ տոնական տորթը: Հանդիսությանը ներկա է եղել նաեւ ծանր հիվանդությունից հետո ձեռնափայտով տեղաշարժվող Յուրի Վարդանյանը: 1994-ից Ավստրալիայում ապրող Յուրի Սարգսյանը հաճախ է հայրենիք այցելում եւ մտադիր է անգամ վերջնականապես տեղափոխվել Հայաստան: Նրան շնորհավորանքի ուղերձ է հղել Սերժ Սարգսյանը եւ պատվոգիր ու շնորհավորական ողջույն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազը: Իր հերթին Յուրի Սարգսյանը Սերժ Սարգսյանին է ուղարկել իր պատվին Ավստրալիայում թողարկած հուշադրամը, որի մի դարձերեսին անվանի մարզիկի դիմանկարն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ