News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը զինվորականներին հրամայել է «անհապաղ ու կոշտ» պատասխան հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանքի դեպքում՝ այն մտավախությունների ֆոնին, որ Հյուսիսը կարող է իրականացնել իր առաջին միջուկային փորձարկումը վերջին հինգ տարում, հայտնում է Reuters-ը։

Նա կոչ է արել ուժեղացնել կարողությունները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերը զսպելու համար:

Հյուսիսային Կորեան այս տարի աննախադեպ արագությամբ հրթիռային փորձարկումներ է իրականացնում եւ ենթադրվում է, որ պատրաստվում է իր յոթերորդ միջուկային փորձարկմանը:

«Նախագահ Յուն ասել է, որ հզոր պաշտպանական կարողությունը պետք է պատրաստ լինի պաշտպանելու երկրի անվտանգությունը եւ ազգային շահերը, քանի որ Հարավային Կորեայի եւ Հյուսիսարեւելյան Ասիայի շուրջ անվտանգության անորոշությունն ավելի քան երբեւէ աճում է»,- ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ Յունը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ եւ պայմանավորվել է լրացուցիչ միջոցներ ուսումնասիրել Հյուսիսային Կորեայի դեմ «ընդլայնված զսպումը» ուժեղացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ