News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Իտալիան արտակարգ դրություն է հայտարարել հյուսիսային հինգ շրջաններում՝ կապված ուժեղացող երաշտի հետ, որը վերջին շաբաթներին հարվածել է Պո գետի հովտին, գրում է The Guardian-ը։

Նախարարների կաբինետը մինչեւ դեկտեմբերի 31-ը արտակարգ դրություն է հաստատել հինգ՝ Էմիլիա-Ռոմանիա, Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա, Լոմբարդիա, Պյեմոնտ եւ Վենետո շրջաններում, ասվում է կառավարության հայտարարության մեջ, որը նաեւ հայտարարել է 36,5 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ տուժածներին օգնելու համար:

Իտալիան բախվել է անսովոր վաղ շոգի եւ տեղումների բացակայության հետ, հատկապես Պոյի հյուսիսային գյուղատնտեսական հովտում, որը տուժել է վերջին 70 տարվա ամենասաստիկ երաշտի պատճառով:

Արտակարգ դրությունը տրամադրում է «արտակարգ միջոցներ եւ լիազորություններ»՝ հանրային անվտանգությունը ապահովելու, վնասները փոխհատուցելու համար եւ ձգտում է նորմալ կենսապայմաններ երաշխավորել տարածքում գտնվողների համար:

Իտալիայի խոշորագույն գյուղատնտեսական Coldiretti միության տվյալներով՝ երաշտը սպառնում է ազգային գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 30 տոկոսին եւ Պո գետի հովտում ֆերմաների կեսին, որտեղ արտադրվում է Պարմայի խոզապուխտը:

Պո գետը թերակղզու խոշորագույն ջրավազանն է, որի մեծ մասն օգտագործում են ֆերմերները։

Վերջին օրերին մի քանի քաղաքապետարաններ հայտարարել են սահմանափակումների մասին։ Քառորդ միլիոնանոց Վերոնա քաղաքը խմելու ջրի օգտագործման սահմանափակումներ է մտցրել, իսկ Միլանը հայտարարել է իր դեկորատիվ շատրվանների փակման մասին։

Երաշտի մյուս հետեւանքը հիդրոէլեկտրակայանների արտադրության կտրուկ անկումն է։ Հիդրոէլեկտրակայանները, որոնք տեղակայված են հիմնականում հյուսիսային Իտալիայի լեռներում, ապահովում են էներգիայի ազգային արտադրության գրեթե 20 տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ