News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Բնակչության սոցիալապես խոցելի խավի համար նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը հանապարզօրյա խնդիր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանում նպաստառու ընտանիքների թիվը մոտ 84 000 է: Նպաստները միջինում կազմում են 30 հազար դրամ: Մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը վերջին պաշտոնական տվյալներով 76 300 դրամ է: Վերջին ամիսների գնաճի միջին տեմպը 2+ % է, ուստի թանկացումներով ճշգրտված, նվազագույն սպառողական զամբյուղն այս պահին վստահաբար ավելի թանկ է:

Փաստորեն՝ այն ներկայումս շատ ավելի անհասանելի է առնվազն 84000 ընտանիքի համար: Իսկ իրականում նվազագույն կենսական պահանջների բավարարման խնդիր ունեցող ընտանիքների թիվը կարելի է անգամներով բազմապատկել, քանի որ այս պահին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն էականորեն բարձր է նաև նվազագույն աշխատավարձի չափից (68 000 դրամ):

Ի՞նչ պետք է անի հաշմանդամություն ունեցող անձն այս պարագայում, ի՞նչ պետք է անի բնակչության անաշխատունակ հատվածը: Որտե՞ղ է այս պարագայում պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը…

Եթե տարին մեկ անգամ առկա գնաճի և կենսական կարիքների նվազագույն սահմանաչափի հետ որևէ առնչություն չունեցող եկամուտների մասնակի բարձրացումներում, ապա՝  անարդյունք փնտրտուք է սպասվում մեզ:

Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ո՛չ 2022 թ. հունվարի մեկից թոշակների և նպաստների միջինում 3000 դրամ կազմող բարձրացումներն էին որոշ ապրանքների մասով 40 %-անոց գնաճին համապատասխան, ո՛չ էլ 2023թ.-ի հունվարից նախատեսվող բարձրացումներն են երաշխավորված, որ կծածկեն անհրաժեշտ կարիքների բավարարման խնդիրը: Հատկապես, որ նույն գնաճի հետ կապված ո՛չ փորձագիտական հանրույթի, ո՛չ ԿԲ-ի կողմից  կանխատեսումներով  չեն ակնկալվում շուտափույթ դրական փոփոխություններ:
Ուստի կրկին հարց է առաջանում՝ որտե՞ղ է պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը»։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան
Մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերի...
Ավետիք Չալաբյանը կալանավայրից դիմել է քաղաքացիներին եւ պայքարի կոչ արել
Քաղաքական գործիչը կալանավայրից նամակ է ուղարկել, որը օգոստոսի 12-ին ընթերցել է նրա կինը...
Համընդհանուր ապատիան Հայաստանում խորացել է ընդդիմության բողոքների անհաջող ալիքից հետո. փորձագետ
Հասարակությունն ընդհանուր ապատիայի մեջ է...
Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության․ Արմինե Ադիբեկյան
Եթե ընդդիմությանը թվում է, թե սեպտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվելու է «Մահ Նիկոլին» կարգախոսով եւ իրավիճակը փոխվելու է, ապա սխալվում է․․․
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը․ Վարուժան Գեղամյան
Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում․․․
«Իշխանությունն ինձ չի ներել ավանակով ակցիայի համար»․ Սեւադա Ղուկասյանը պնդում է՝ իր նկատմամբ ճնշումները շարունակվում են
Ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, իմ մարտը չի ավարտել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ