News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեն հուլիսի վերջին կսկսի ոսկեդրամներ հատել որպես օրինական վճարամիջոց, հայտարարել է երկրի կենտրոնական բանկը, քանի որ Զիմբաբվեն փորձում է հաղթահարել անզուսպ գնաճը, որը զգալիորեն թուլացրել է տեղի արժույթը։

Գնաճի մակարդակն ավելի քան կրկնապատկվել է անցած ամիս՝ հասնելով 191 տոկոսի եւ հիշեցնելով 2000-ականների հիպերգնաճը, երբ զիմբաբվեական դոլարը եռակի արժեզրկվել էր։ 2009թ. դրանից փաստացի հրաժարվեցին։

Կենտրոնական բանկի կառավարիչ Ջոն Մանգուդյան ասել է, որ ոսկեդրամները կարող են գործել որպես խնայողության միջոց եւ, ինչպես սպասվում է, կնվազեցնեն ԱՄՆ դոլարի պահանջարկը՝ երեւույթ, որը զգալի չափով բացատրվում է տեղի արժույթի արժեքի անկմամբ։

«Ոսկեդրամները վաճառքի համար հասանելի կլինեն ինչպես տեղի արժույթով, այնպես էլ ԱՄՆ դոլարով եւ այլ արտարժույթով՝ այն գնով, որը կհիմնվի ոսկու եւ արտադրության ինքնարժեքի միջազգային գնի վրա»,- նշվել է Մանգուդյայի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ