News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

«Ձեր բազմաբնույթ օժանդակությամբ և աջակցությամբ Դուք բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում կանգնած եք եղել Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ ականջալուր լինելով Ձեր խղճին ու պարզ մարդասիրությանը, անտեսելով տարբեր մակարդակներով հորդորներն ու նույնիսկ սպառնալիքները։

Ձեր շնորհիվ միջազգային հանրությունն ազդակներ է ստացել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և Արցախի ճակատագրի մասին, տեղեկացվել Արցախում ապրող հայերի ինքնությանը և անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։

Դուք դարձաք Արցախի ձայնը՝ Արցախի խնդիրը լսելի դարձնելով միջազգային ասպարեզում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի  բարեկամ, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասվում է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ