News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն առաջարկել է հանել «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի, «Հանրապետական սպելեոթերապեւտիկ կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Վարդենիսի ատամնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագիտական գործունեության պահպանման պարտադիր պահանջը նրանց անմիջական մասնավորեցումից հետո։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հուլիսի 6-ին, «2017-2020թթ. մասնավորեցման ենթակա պետական գույքի ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մասնավորեցման ենթակա օբյեկտների ցուցակից առաջարկվում է հանել նաեւ «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն։ Բանն այն է, որ վերոնշյալ բուժհաստատություններից այսօրվա դրությամբ գործում է միայն վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնը։ «Կառավարության ռազմավարության համապատասխան՝ այս ուղղությունը բազմապրոֆիլ բուժհաստատություններում կներառվի որպես առանձին»,- պարզաբանել է Ավանեսյանը։

Նա նշել է, որ «Նեւրոզների կլինիկայի» գործունեությունը կտեղափոխվի «Հոգեկան առողջության կենտրոն», որը գտնվում է Ավան վարչական շրջանում (Երեւան)։

«Մենք մտադիր ենք զարգացնել այս ուղղությունը միասնական բուժհաստատության շրջանակում։ Այս նպատակով կառավարությունն արդեն միջոցներ է հատկացրել նորոգման եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար»,- տեղեկացրել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ