News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խանութների տաղավարները պետք է դիտարկվեն որպես հանրային վայր, եւ չպետք է սահմանափակվեն քաղաքացիների՝ նկարահանվելու իրավունքները։ Այս մասին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով իրավիճակ։

«Խնդիրն այն է, որ օրենքը իրավիճակը դիտարկում է որպես առեւտրային գաղտնիքի խախտում եւ նույնիսկ որպես հակագովազդի փորձ։ Եթե լուսանկարում ես անծանոթին, ուրեմն նա կարող է դատի տալ քեզ, այս իրավիճակը կարգավորվում է այլ օրենքներով։ Բայց եթե նկարահանում ես խանութի ինտերիերը, իրավիճակը լրիվ այլ է։ Այսինքն՝ կոմերցիոն գաղտնիքի քողի տակ ոտնահարվում են սպառողների շահերը»,-ասաց Պողոսյանը։ Սպառողների ասոցիացիայի նախագահը նման դեպքերում խորհուրդ է տալիս կապ հաստատել տեսչական մարմնի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ