News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արգիշտի Քյարամյանին գեներալի կոչում է տվել, որպեսզի մեր երեխների գործը ծածակադմփո՞ց անի: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Նրա խոսքով՝ եթե դատախազույթւոնը գործը ուղարկեց ԱԱԾ, ապա իրենք ԱԱԾ-ից ոչմի տեղ չեն գնալու: ԱԱԾ-ն այն կառույցն է, ըստ զոհվածի հոր, որ կարող է գործը արդար քննության ենթարկել: 

«Կարծում եմ, որ գլխավոր դատախազը չի էլ ընդունելու ծնողներին, քանի որ ինքը արդեն ոչինչ է: Եթե Ջհանգիրյանը ասեց, որ իր «վզին դրած ա», ու մինչև օրս չի բացահայտտվել, թե ի՞նչ է դրած, նույն էլ դատախազին են արել: Երեկ էլ տեղեկանում եմ, որ Արգիշտի Քյարամյանին էլ գեներալի կոչում են շնորհել: Ինչի՞ համար, որ լավ ծառայություն է իրականացրե՞լ: Մենք գործը պահանջում ենք տեղափոխել ԱԱԾ, քանի որ այնտեղ կգտնվեն մաքուր հայեր: Ու վերջիվերջո այս դավաճանությունը իրենց մեղավորությունն էլ է: Օրը մի կտոր երկրից տալիս են, բայց ԱԱԾ-ն ոչինչ չի անում: Եթե գործը գնաց ԱԱԾ, մենք այնտեղից տեղ չենք գնալու: Մեկը հաստատ պատասխան է տալու, ես չեմ թողելու, որ իմ տղու արյունը հենց այնպես թափված լինի: Որ գեներալը եռաբլուրում հանդիպեց՝ քարով գլուխը ջարդելու եմ, ծեծելեով եմ սպանելու»,- ասաց Գալեյանը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

Տպել
Ամենաշատ