News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վիճակագրական կոմիտեի հրապարակված տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է բարձր՝ 8,1 տոկոսանոց գնաճ։ 2022 թվականի հունիսին 2021-ի նույն ամսվահամեմատ գնաճը կազմել է 10,3 տոկոս․ վերջին 15 տարիների ընթացքում նման երկնիշ գնաճչի արձանագրվել։ Շարունակական գնաճի մասին է փաստում նաև այն, որ հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ։

Առավել մտահոգիչ է, որ հունիսին 17,1 տոկսանոց գնաճ է գրանցվել սննդամթերքի շուկայում, որից տուժում են հատկապես սոցիալապես խոցելի խմբերը՝ թոշակառուները, նպաստառուները և բազմազավակ ընտանիքները, քանի որ նրանք իրենց եկամտի զգալի մասը ծախսում են սննդամթերք ձեռք բերելու համար։ Ուշագրավ է, որ միայն հունիսին հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել են 19,9 տոկոսով։ Այն դեպքում, երբ մարդկանց թոշակները և նպաստները մնացել են նույնը։ Միաժամանակ 2022 թվականի հունիսին 2021 թվականի հունիսի համեմատ գրանցվել էալյուրի՝ 17,7 տոկոս գնաճ, իսկ այդ ընթացքում հացը թանկացել է 20 տոկոսով։

Մրցակցության հանձնաժողովի անգործության պատճառով՝ շաքարավազի շուկան շարունակում է աչքի ընկնել իր մենաշնորհությամբ, մասնավորապես՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022 թվականիհունիսին 2021 թվականիհունիսի համեմատ արձանագրվել է 6.9 տոկոս գնաճ։

Անշուշտ, կանխատեսելի էր, որ տնտեսական պատժամիջոցների պատերազմը մեծ ցնցումներ է առաջացնելու պարենիհամաշխարհային շուկայում, ինչի հետևանքում կտրուկ բարձրացել են նաև Հայաստան ներկրվող մի շարք սննդամթերքների գները, մասնավորապես՝ հնդկացորենի, բրնձի և լոբու գները 2022 թվականի հունիսին 2021 թվականի հունիսի համեմատ աճել են 34,2, 14,6 և 4,2 տոկոսով։ Հատկանշական է, որ ներկրվող ապրանքների գներն աճել են դրամի մոտ 20 տոկոսով արժևորման պայմաններում։ Այսինքն՝ կենտրոնական բանկը, մեծ վնաս հասցնելով արտահանողներին, չի կարողանում գնաճը պահել 4 տոկոսի սահմանում։ Արտերկրից տրանսֆերտներ ստացող ընտանիքների վիճակն էլ ավելի է վատթարացել․ ստացվում է, որ ապրանքների գներն աճել են, իսկ նրանց դրամի վերածած եկամուտները 20 տոկոսով նվազել են։

Անշուշտ, Հայաստանի շուկայում գնաճը չի կարող բացատրվել միայն արտաքին գործոններով, քանի որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի 5,4 տոկոսանոց անկումն է՛լ ավելի է խորացրել գնաճային իրավիճակը, այդ թվում՝ անասնապահության ոլորտի 3,1 տոկոսանոց անկումը հանգեցրել է մսի և կաթնամթերքի գների կտրուկ աճի, օրինակ՝ 2022թ թվականի հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գառան, տավարի և խոզի մսերի գներն աճել են 7,1, 17,8 և 8,2 տոկոսով, իսկ պանիրը թանկացել է 25,4 տոկոսով, կարագը՝ 4,8 տոկոսով։

Միևնույն ժամանակ Հայաստանի բուսաբուծության 24,4 տոկոսով անկումը, մթերման խնդիրները և պարարտանյութերի թանկացումը հանգեցրել ենաննախադեպ բարձր գնաճի բանջարեղենի և մրգի շուկայում։ Մասնավորապես՝ բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2022 թվականի հունիսին 2021 թվականի հունիսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 45,8 տոկոս և 16,2 տոկոս գնաճ։ Այդ թվում՝ կաղամբի գինը աճել է 43,2 տոկոսով, կանաչ սոխինը՝ 4,6 տոկոսով, կանաչեղենինը՝ 42,7 տոկոսով, լոլիկինը՝ 30,6 տոկոսով, վարունգինը՝ 93,7 տոկոսով, սմբուկինը՝ 9,3 տոկոսով, սխտորինը՝ 24,9 տոկոսով, կարտոֆիլինը՝ 145 տոկոսով և այլն։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանումերկնիշ գնաճը լուրջ սոցիալական խնդիրներ է առաջացնում հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար։ Կառավարության ուշացած և աննշան սոցիալական օգնությունները չեն կարող իրավիճակը շտկել, հետևաբար, մեր հասարակության մի զգալի մասը ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի դատապարված է աղքատացման։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
Ամենաշատ