News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի երկրների մեծ մասը՝ ծխախոտի դեմ պայքարի շրջանակում հիմնվում է ԱՀԿ կողմից առաջարկվող քաղաքականության վրա, մինչդեռ, ոլորտի շատ փորձագետներ պնդում են, որ աս հարցում անհրաժեշտ են նոր մոտեցումներ։

Չնայած ծխախոտի թանկացմանը և հանրային վայրերում ծխելու և ծխախոտի գովազդի արգելքին՝ աշխարհում ծխողների թիվը շարունակում է աճել։ Այս ամենը հաշվի առնելով՝ մի շարք մասնագետներ առաջարկում են ծխախոտային յուրաքանչյուր արտադրատեսակ դասակարգել ըստ վնասի մակարդակի։ Թեման ակտիվորեն քննարկվել է Լեհաստանում կազմակերպված Նիկոտինի գլոբալ ֆորումի ընթացքում։

Որոշ փորձագետների կածիքով՝ այլընտրանքային նիկոտինային արտադրանքը կարող է դրական ազդեցություն ունենալ հասարակության առողջության վրա, քանզի այն անձիք, ովքեր չեն ցանկանում ծխելը թողնել, կկարողանան նվազեցնել դրա վնասակար ազդեցությունը։

Այդ իսկ պատճառով Նիկոտինի գլոբալ ֆորումի շրջանակներում քննարկվում էր այն միտքը, որ նիկոտինային որևէ ապրանքի գինը պետք է պայմանավորված լինի այդ ապրանքի օգտագործումից հասցվող վնասի մակարդակով։ ԱՀԿ-ն, սակայն, չի կիսում այս տեսակետը՝ ցուցաբերելով նույն մոտեցունը նիկոտինային արտադրանքի բոլոր տեսակներին։ 

Գերմանիայի Վեյպ օգտագործողների ասոցիացիայի նախագահ Նորբերթ Շմիդտը նշել է, որ շատերը հրաժարվում են անծուխ այլընրանքներից՝ կարծելով, թե դրանց բարձր գինը պայմանավորված է վնասի ավելի բարձր մակարդակով։ Իսկ ԱՄՆ Հարկ վճարողների շահերի պաշտպանության ալիանսի սպառողների կենտրոնի տնօրեն Լինդսի Սդրաուդը շեշտել է այն փաստը, որ նիկոտինը՝ չնայած կախվածություն առաջացնելուն, գրեթե վնաս չէ հասցնում մարդկանց ի տարբերություն սիգարետներում առկա վտանգավոր քիմիական նյութերը։

Ոոլորտի իրավական կարգավորման համաշխարհային փորձը

Փորձագետներից շատերը համեմատում են նիկոտինի իսպառ վերացման փորձերը թմրամիջոցների կամ ալկոհոլի արգելքի հետ։ Մասնավորապես, կանաբիսի քրեականացումը հանգեցրել է նրան, որ ներկայումս այդ ոլորտն ունի ահռելի շրջանառություն, որը մեծամասամբ ապօրինի է։ Ալկոհոլի արգելքը ևս չի հանգեցրել ալկոլոհի օգտագործումից հրաժարվելուն. ալկոհոլային արտադրանքի մատակարարման գները կտրուկ աճեցին, իսկ ոլորտի աճն անգամ հանգեցրեց մարդկանց առողջության համար անդառնալի հետևանքների։

Շվեդիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան այլ մոտեցում են որդեգրել այս հարցում՝ հիմնվելով այս կամ այն արտադրանքի վնասակարության վրա, ինչի շնորհիվ կարողացել են զգալիորեն կրճատել ծխողների թիվը։ Այս երկրների օրինակին է սկսել հետևել ԱՄՆ-ն, որտեղ Սննդի և դեղամիջոցների վարչությունը թույլարել է վնասի ավելի ցածր մակարդակով արտադրանքների վաճառքը։

Գիտահեն իրավական կարգավորումների անհրաժեշտությունը

ԱՀԿ մոտեցման հիմնական հակափաստարկը էլեկտրոնային սիգարետների և ծխախոտի տաքացման համակարգերի երկարատև ազդեցության մասին բավարար գիտական հետազոտությունների պակասն է։ Սակայն, արդեն իսկ արվել են մի շարք թունաբանական հետազոտություններ, ըստ որոնց անծուխ արտադրանքի աերոզոլի վնասակար ազդեցությունն անհամեմատ ավելի ցածր է, քան սիգարետի ծխինը։ Որոշ հետազոտություններ անգամ վկայում են օգտագործողների առողջության վրա դրական ազդեցության մասին։

Ոլորտի ընկերությունները շեշտում են, որ իրավական կարգավորումները պետք է համապատասխանեն ինովացիաներին և գիտատեխնոլոգիական առաջընթացին՝ ապահովելով այլընտրանքային արտադրանքի համապատասխանությունը որակի և արդյունավերության սահմանված ստանդարտներին։ Սպառողը պետք է տեղեկացված լինի նվազ վնասակար արտադրանքի առավելությունների և ռիսկերի մասին։ Այլընտրանքային արտադրանքը պետք է հասանելի լինի, որպեսզի ծխողները կարողնան ձեռք բերել այն սիգարետի վաճառքի կետերում։ Կարևոր է նաև, որպեսզի նման արտադրանքի հարկումն ավելի մեղմ լինի, որպեսզի սպառողներն ավելի շահագրգռված լինեն այն ձեռք բերել։

Աղբյուրը՝ point.md.ru

Տպել
Ամենաշատ