News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այդ մեկնաբանությունները սին են ու հիմնազուրկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին պարգեւատրվել է նաեւ այն ոստիկանը, որը ցույցներից մեկի ժամանակ խեղդում էր քաղաքացուն:

«Դրանք որեւէ կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը, որովհետեւ այս ընթացքում գրեթե ողջ ոստիկանական համակարգը մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայության իրականացմանը: Սակայն բացի այս հանրահավաքների ընթացքում ծառայությունից, ոստիկաններն իրականացնում են նաեւ այլ ծառայություններ, այլ գործառույթներ եւ յուրաքանչյուրն արժանանում է համապատասխան գնահատականի».-ասաց նա:

Հարցին, թե բռնություն գործադրած ոստիկաններից քանիսն է մինչ օրս որեւէ քրգործով անցնում կամ պատասխանատվության ենթարկվել, փոխոստիկանապետը պատասխանեց. «Հարցի մեջ արդեն մեղադրանք կար. Բռնություն գործադրելու վերաբերյալ պետք է լինի դատարանի համապատասխան որոշում:

Քաղաքացուն խեղդելու կադրերը... յուրաքանչյուր անգամ ես բախվում եմ նրան, որ մենք ֆիքսում ենք այն մասը, որը մեզ «պետք է»: Տվյալ լուրը, որ տարածվեց, այնտեղ շատ վերացական տվյալներ էին նշված: Կոնկրետ, թե ով է կոչումի կամ պաշտոնի բարձրացման արժանացել, չեմ կարող ասել,  եթե կարիքը կա, կարող եք դիմել, մենք անպայման կպատասխանենք: Սակայն նման առանձնահատուկ մոտեցում, ինչպես որոշ լրատվամիջոցներ թմբկահարում են, գոյություն չունի: Ես կոնկրետ այդ անձի հետ կապված չեմ կարող ասել, որովհետեւ նախ չգիտեմ, թե ում մասին է խոսքը:

Այդպիսի բան չկա, որ փորձի ձեռքերը շղթայված խեղդել: Հենց այդ նույն պահը, որտեղ ֆիքսվել էր, ես տեսել եմ, թե դրանից առաջ ինչ է եղել: Իրավաչափությունը կորոշվի դատարանի կողմից»:

Դիտարկմանը, որ արդեն շուրջ մեկ ամիս է անցել, արդյոք որեւէ ոստիկան պատժվել է, նա ասաց. «Այո, մեկ ամիս անցել է, բայց նախ նշեմ, որ 80-ից ավելի ծառայողական քննություններ են նախաձեռնվել: Դրանց կեսից ավելի կասեցվել է, որովհետեւ հարուցվել են քրգործեր: Դրանց ավարտից հետո նոր կունենանք արդյունքներ: Իսկ քրգործերի վարույթը ոստիկանությունը չէ, որ իրականացնում: 40-ից ավելի քրգործ կա հարուցված:

Ընդհանրապես, ոստիկանության գործողությունները եղել են ավելի քան համաչափ, իրականում այո, եղել են դեպքեր, երբ որոշակի խնդիրներ առաջացել են: Իդեալական ծառայության նման մասշտաբների դեպքում, հնարավոր չէր իրականացնել: Բայց կրկնեմ, որ գրեթե իդելականին մոտ ծառայություն  իրականացվել: Նվազագույն հատւկ միջոց է կիրառվել, ընդամենը մեկ անգամ: Մենք գուցե չենք դիտում, թե ինչպես են այլ, առաջավոր երկրներում նման միջոցառումների ժամանակ ոստիկանությունը վարվում»:

Ֆիդանյանը նաեւ նշեց, որ երեկ պարգեւատրվածներից ոստիկանության համար կարեւորագույնը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի պարգեւատրումն էր. «Լիավոին արժանի պարգեւատրում էր: Պարոն Հովհաննիսյանը ոստիկանությունում երկար տարիների փորձ ունի, իր ուժերը ամբողջովին ներդրել է հանցավորության դեմ պայքարում եւ արժանի էր այդ պարգեւատրմանը»:

Տպել
Ամենաշատ