News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Թուրքիան գրավոր դիմումներ է ուղարկել Շվեդիա եւ Ֆինլանդիա՝ սկանդինավյան երկրներին խնդրելով արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցներին։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության վեց անդամների եւ Գյուլենի վեց կողմնակիցների վերաբերյալ գործերը գտնվում են Ֆինլանդիայում, իսկ  Գյուլենի 10 կողմնակիցների եւ ՔԱԿ-ի 11 անդամներինը՝ Շվեդիայում»,- ասել է Բոզդաղը։

Անցյալ շաբաթ Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան համաձայնագիր են ստորագրել՝ ՆԱՏՕ-ին հյուսիսային Եվրոպայի երկրների անդամակցության վետոն վերացնելու մասին։

Համաձայնագիրն ուղղված է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հանդեպ Անկարայի երեք հիմնական խնդիրների լուծմանը՝ Թուրքիա զենքի արտահանման սահմանափակումների վերացում, ՔԱԿ-ի եւ նրա մասնաճյուղերի դեմ կոշտ դիրքորոշման որդեգրում եւ ահաբեկչության մեջ կասկածվողների արտահանձնում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հայտարարել է, որ դեռ կարող է արգելափակել ՆԱՏՕ-ին անդամակցելու երկու երկրների ձգտումը, եթե նրանք չկարողանան կատարել պայմանավորվածությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի 18 նահանգներում սկսվել է գործողություն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ
Թուրքիայի անվտանգության ուժերը գործողություն են սկսել ՔԱԿ-ի դեմ...
Թուրքիայում հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար ձերբակալվել են քուրդ երկրպագուներ
Երկրպագուներին մեղադրանք է առաջադրվել...
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ՔԲԿ-ի հետ կապի մեջ կասկածվող 110 անձի
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ․․․
Ֆրանսիան պարտք ունի մեզ. քուրդ ակտիվիստներ
Փարիզում է սպանվել իմ քույրը, ասել  է քուրդ ակտիվիստը...
Քրդերը Ֆրանսիայում եւ Եվրոպայում քայլերթի են դուրս եկել քուրդ ակտիվիստ կանանց սպանության 10-ամյա տարելիցի առիթով
Քրդերն իրենց զայրույթն են հայտնում քուրդ երեք կանանց չբացահայտված սպանությունների առիթով...
Ֆրանսիայում թուրք տղամարդը վիրավորել է քրդական համայնքից վարսավիրին
Սրահում քրդական ազգային երաժշտություն է միացված եղել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ