News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Օրինագիծը, մասնավորապես, ենթադրում է կադրային սպաներին երեք սենյականոց բնակարանների տրամադրում։ Ընդ որում՝ անհատույց հիմունքներով:

Պատգամավորի խոսքով, պետք է հիմքեր ու հնարավորություններ ստեղծել, որպեսզի շինարարական ընկերությունները ՊՆ-ին ինքնարժեքով վաճառեն բնակարանները՝ առանց շահույթ հետապնդելու։ Որպես օրինակ նա բերեց խորհրդային կարգավորումը. «Օրինակ, երբ մեր գործարանը բնակարաններ էր կառուցում, մենք գիտեինք, որ, օրինակ, 10 բնակարանից 3-ը փոխանցվելու է շրջխորհրդին՝ կարիքավորներին օգնելու համար: Սա հին փորձ է, սակայն դրա մասին արժե հիշել։ Պետք է բարձրացնել մեր բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը կարծում է, որ յուրաքանչյուր կառուցապատող պարտավոր է որոշակի քանակությամբ բնակարաններ հատկացնել ՊՆ-ին, որոնք հետագայում ինքնարժեքով կվերաբաշխվեն։ «Սա նորմալ պրակտիկա է եւ չպետք է դիտվի որպես բիզնեսի իրավունքների խախտում։ Պարզապես պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Չեմ կարծում, որ բանակը պետք է կառուցապատողների համար եկամուտ ապահովի»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ 2026 թվականից զինծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման համար 12,5 մլրդ դրամ կհատկացվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ