News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հուլիսի լույս 1-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 2.30-ի սահմաններում Ազատության հրապարակում նկատում են կասկածելի երկու հոգու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկը ձեռքով խփում է սրճարանի մոտ տեղադրված խաղասարքի ապակուն, կոտրում այն և թռցնում բջջային հեռախոս: Տեսնելով մոտեցող պարեկներին՝ փախչում են: Հետապնդումը կարճ է տևում. Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում պարեկներին հաջողվում է բռնել նրանցից մեկին: Րոպեներ անց երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում էր:

Պարզվում է՝ 23 տարեկան է, Սարի թաղի բնակիչ: Հետագա միջոցառումերի արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզում են նաև նրա ընկերոջ ինքնությունը` նույն թաղի բնակիչ, 18-ը չբոլորած պատանի:

Բերման ենթարկված երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ