News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվում, որտեղ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ամբուլատորիան՝ բուժկետը, գտնվում է անմխիթար վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում Բարեկամավան  բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանն ասաց, որ համայնքապետարանը տեղյակ է խնդրից, բայց մինչև օրս հարցը լուծում չի ստացել: 

«Շենքը 2005 թ. վերանորոգվել է, բայց եղանակային անբերանպաստ պայմանները տարեց տարի շենքը դարձրել են անմխիթար: Տանիքը քշել, տարել է: Ճիշտ է, գյուղացիները օգնել են, որոշ չափով տանիքը վերանորոգել են, բայց մի փոքր անձրև և այն ամբողջությամբ լցվում է բուժկետ:  Մեր ամբուլատորիան Կոթիի վերահսկողության տակ է, իրենց տեղյակ ենք պահել»,- ասաց Աբազյանը:

Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մեկ տարուց ավել է, ինչ  դիմել են նախարարություն: Տիգրանյանի խոսքով՝ դա Կոթիի ամբուլատորիայի վերահսկողության տակ գտնվող բուժական-մանկաբարձական կետ է, այնտեղ նստում է մեկ բուժքույր:  

«Մենք կազմակերպություններ, միջոցներ ենք հավաքագրում, որպեսզի վերանորոգում իրականացվի: Ժամանակին ցանկանում էինք այդ բուժական-մանկաբարձական կետը տեղափոխել դպրոց, մինչ վերանորոգումը, բայց կրթության նախարարությունն  մեզ թույլ չտվեց: Նշեմ, որ բուժական-մանկաբարձական կետը առաջին բուժօգնություն ցուցաբերելու համր է.այն բժշկական կենտրոն չէ, բուժքույրական սենյակ է»,- ասաց Տիգրանյանը:

Տպել
Ամենաշատ