News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը վերջերս զանգահարել է գլխավոր զինկոմին։ Նա ցանկացել է պարզել, թե ինչ հիմքով են ընդդիմության կողմնակիցներին կանչում ռազմական հավաքների։ Այս մասին հուլիսի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը չասաց զանգահարողի անունը, սակայն պատմությունից կարելի է ենթադրել, որ խոսքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին է։

«Պատգամավորը, ըստ երեւույթին, կամ շփոթել է, կամ մոռացել է, որ ինքն այլեւս պաշտպանության նախարար չէ, Գլխավոր շտաբի պետ չէ։ Նա իրեն իրավասու է համարում զանգահարել զինվորականներից մեկին եւ ինչ-որ հարցեր տալ։ Օրինակ՝ ինչու են ռազմական հավաքների տանում ընդդիմության երիտասարդ ակտիվիստներին։ Ժողովո՛ւրդ, դուք Հայաստանի քաղաքացի՞ եք, թե՞ ինչ»,- տարակուսանք հայտնելով ասաց պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

Նախարարը հիշեցրեց, որ երկրում առաջնագծում ինժեներական աշխատանքների միամսյակ է հայտարարվել։ Այդ կապակցությամբ նա ընդդիմությանը կոչ արեց մասնակցել այդ աշխատանքներին եւ իրենց լուման ներդնել երկրի պաշտպանունակության ամրապնդման մեջ։

«Գնացեք եւ մասնակցեք հավաքներին։ Դուք բոլորդ Հայաստանի քաղաքացիներ եք, ձեր կողմնակիցները՝ նույնպես։ Նրանք ունեն նույն պարտականությունները, ինչ մյուսները: Մենք տարբերություն չենք դնում։ Վերջացրե՛ք։ Ամո՛թ է արդեն: Ի՞նչ է նշանակում՝ նախարարն անձա՞մբ է հրահանգել։ Եթե նախկինում այդպես էր, ապա այժմ իրավիճակը բոլորովին այլ է։ Պաշտպանության նախարարը հսկայական ծավալի աշխատանք ունի։ Եվ այլեւս չհամարձակվեք զանգել զինվորականներին»,- ասաց Պապիկյանը։

Ընդ որում՝ ընդդիմությունը չէր ներկայացել խորհրդարանի արտահերթ նիստին։ Նշենք, որ խոսքը հենց բացառապես ընդդիմության ներկայացուցիչներին հավաքների կանչելու մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ