News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ այսօր՝ հուլիսի 6-ին,  տեղի է ունեցել  ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնից:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։

Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, այլք։

Հանրային քննարկմանը մասնակցում էին նաև պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա  ոլորտի փորձագետներ, լրագրողներ, ովքեր իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացրեցին ռազմավարության նախագծի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկայացվել են  ռազմավարության հիմնական նպատակն ու խնդիրները, ակնկալվող արդյունքները, ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև այլ հարցեր։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեր օրերում ապատեղեկատվությունը մեծագույն մարտահրավեր է, որին բախվում են աշխարհի շատ երկրներ, որովհետև այս կամ այն կերպ ապատեղեկատվությունը ազդում է բոլոր երկրների վրա։ Վերջինս նշել է, որ այս ուղղությամբ աշխարհի տարբեր երկրներում միջոցներ են ձեռնարկվում, ինչպես նաև  հույս է հայտնել, որ արդեն իսկ մշակված լավագույն գործիքները կկիրառվեն նաև Հայաստանում, ինչպես նաև Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությամբ ի վերջո այս ռազմավարությունը համապատասխան շրջանառումից հետո, լայն քննարկումներից հետո կնդունվի։

«Մենք ամենևին պատրանք չունենք, որ ամբողջապես չեզոքացնելու ենք խնդիրը, սակայն հույս ունենք, որ զգալի կնվազեցնենք հասարակությանը իսկապես մեծ լարվածության մեջ պահող այս երևույթը։ Ողջունելի է այս միասնական հարթակի ստեղծումը, կարծում եմ, որ բոլոր ռեֆորմներում, բոլոր ռազմավարությունների մշակման փուլերում քաղաքացիական հասարակության մասնակցությունը միայն օգուտէ տալիս և ավելի լավարկում է ռազմավարությունը »,-ասել է Ա․ Հարութունյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հանգամանորեն ներկայացրել է հանդիպման մասնակիցներին ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն ստեղծելու գաղափարը, արձանագրված խնդիրներն ու ոլորտի բացթողումները, ռազմավարության հաջողության ընդհանուր ցուցիչները առաջիկա տարիների համար, ռազմավարության հիմնական ուղղությունները, ընդգծել հաղորդակցության, մեդիա գրագիտության, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը այս գործընթացներում ևս։

«Գաղափարը ներկայացրեցինք պարոն Հարությունյանին և մեծագույն ուրախությամբ պետք է նշեմ, որ միանգամից այն մեծ աջակցություն գտավ Վարչապետի աշխատակզմի կողմից և մենք ձեռնամուխ եղանք համատեղ այս փաստաթղթի մշակմանը։ Առանց այս համագործակցության, պայքարը դատապարտված է անհաջողության»,-ողջույնի խոսքում նշել է Շ․ Դոյդոյանը։

Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ միասին հնարավոր է մշակել և ունենալ պրակտիկ, արդյունավետ գործիքակազմ, ռազմավարոթյուն, որը կօգնի առաջիկա մեկ-երկու տարիներին դրական տեղաշարժ արձանագրել այս ոլորտում։ Գոռ Ծառուկյանը նաև անդրադարձել է ապատեղեկատվության պատճառներին, ինչպես նաև տեղեկացրել, որ հաղորդակցության խնդիրները ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից նկատվում են և առանձնացվում, դրանց շտկման ուղղությամբ համապատասխանաբար շտկումներ են կատարվում և քայլեր ձեռնարկվում։ Գ․ Ծառուկյանը ընդգծել է հասարակության շրջանում մեդիա գրագիտության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, քանի որ դա այն ճանապարհներից է, որի առկայության դեպքում հնարավոր է խուսափել ապատեղեկատվության տարածման հետևանքներից։

Նշենք նաև, որ Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն  է, որ մշակել է ապատեղեկատվության դեմ պայքարի  ազգային ռազմավարություն։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ