News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այս տարի մեր երկրում հացը թանկացել է 20%-ով, 30%-ով մակարոնեղենն է թանկացել, բայց գոնե մի դրամով չի բարձրացել անապահովության նպաստը, սա բարձիթողի վիճակի հետեւանք է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին, Սարյանի պուրակի հարակից տարածքում սոցիալական թեմայով հրավիրված քննարկմանն ասաց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը։

«Պետությունը պետք է գյուղատնտեսությանն այնպես աջակցություն ցուցաբերի, որ 1 հա հող անմշակ չմնա, մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ եւ  գյուղատնտեսական հողերը չմշակել։ Այն որ, որ պարարտանյութը երեք անգամ թանկացել է, դիզվառելիքը 50%-ից ավելի թանկացել է, խոսում է այն մասին, որ այսօրվա Կառավարության սրտի օլիգարխները, որոնք դիզվառելիք են ներմուծում, պղտոր ջրում մեծ ձուկ են որսում, երբ մոտ 80%-ով գյուղացու համար դիզվառելիք են թանկացնում, այն դեպքում, երբ միջազգային շուկայում գնաճը չնչին է»,– ասաց Թադեւոս Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ