News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը


Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ Կառավարությունը չի ցանկանում լուծել քաղաքացիների սոցիալական խնդիրները։ Նման կարծիք հայտնեց տնտեսագետը՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակի հարակից տարածքում սոցիալական խնդիրների շուրջ ընթացող քննարկմանը։

«Կառավարությունը չի ուզում սոցիալական խնդիրները մեղմել, ձեռք մեկնել սոցիալապես խոցելի խավերին, ավելին՝ ինչ–որ տեղ չարախնդում է, որ աղքատության կամ սոցիալական խնդիրների թիվ մեկ մեղավորը քաղաքացին է։ Կառավարության հիմնական անելիքը պետք է լիներ նման մարդկանց խնդիրները գույքագրելը եւ հասցեական աջակցության ծրագրեր իրականացնելը, ինչը, ցավոք, չի արվել եւ հույս էլ չունեմ, որ առաջիկայում Կառավարությունը ցանկություն եւ կարողություն ունի այդ խնդիրներին համաչափ լուծում տալ»,– ասաց Կառլեն Խաչատրյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ