News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կդառնա առաջին մեծ երկիրը, որը կհրաժարվի հանածո վառելիքից՝ Ուկրաինայում հակամարտության եւ արտակարգ էկոլոգիական իրավիճակի համատեքստում, չորեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը։

«Մենք կդառնանք առաջին խոշոր էկոլոգիական երկիրը, որը կհրաժարվի հանածո վառելիքից։ Դա մեր էներգետիկ ինքնիշխանության գրավականն է»,- ասել է Բոռնը Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթի ժամանակ։

Բենզինի արժեքը հունիսի սկզբին երկրում ռեկորդ է սահմանել։ Գնաճը Ֆրանսիայում հասել է ռեկորդային մեծությունների եւ մայիսին կազմել 5,2 տոկոս։ Ինչպես տեղեկացրել է Վիճակագրության ազգային ինստիտուտը (Insee), հունիսին ապրանքների եւ ծառայությունների գների մակարդակի բարձրացումը  Ֆրանսիայում կազմել է 5,8 տոկոս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ