News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում ժամը 22:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։  

Վթար-հրդեհի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով և այրվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ձորակում հայտնված ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:

Վթար–հրդեհի մասին պարեկային ծառայության Շիրակի գումարտակից  տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ,  ում կողմից փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Տպել
Ամենաշատ