News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», որի գործունեությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին ահռելի վնաս էր հասցրել, գրում է Օragir.news-ը։

Մասնավորապես «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին» պատկանող media.am կայքը, որի գլխավոր խմբագիրը Գեղամ Վարդանյանն է, համագործակցելով վրացական factcheck.ge կայքի հետ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Հրապարակի» նյութերն ու հրապարակումները որակում էր «կեղծ» կամ «դավադրության տեսություն», ինչից հետո դիմում էր «Ֆեյսբուքին», որն էլ արգելափակում էր ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը, իջեցնում դրանց հասանելիությունը։

«Այլ կերպ ասած՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» դատավորի դեր էր ստանձնել և ընտրողաբար փորձում էր ոչնչացնել այն լրատվամիջոցները, որոնք հանդես են գալիս օրվա իշխանությունների գործունեության նկատմամբ քննադատություններով»,– գրում է կայքը։

«Հրապարակը» դիմել էր դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։ Դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, բավարարել է «Հրապարակ» օրաթերթի հայցը՝ հերքման պահանջի վերաբերյալ ու նաև վճռել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ» օրաթերթի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ որպես «Հրապարակ» օրաթերթի պատվին, արժանապատվությանը և բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում, ինչպես նաև «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ» օրաթերթի բռնագանձել 44.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

 

 

Տպել
Ամենաշատ