News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները միշտ էլ երկիրը «կառավարել» են սոցցանցերի միջոցով, ուստի բնական է, որ սոցցանցերն ու մեդիահարթակը նրանց համար ունեն առանձնահատուկ նշանակություն։ Այս դաշտը քպականների համար ամեն ինչից վեր է: Հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են իրենց համար այս կենսական, կարևորագույն, աննկարագրելի կարևոր «դաշտում» հնարավոր բոլոր մեթոդներով, ինչպես իշխանական սատելիտներն են սիրում ասել, հեգեմոն դիրք ունենալ, փակուղի մտցնել ու «հաղթել» ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում իշխանությունները բավական լուրջ են տրամադրված և սոցցանցերում ակտիվ հատվածի յուրաքանչյուր գրառում անմիջապես ֆիքսում են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեդիահարթակների հարցերով զբաղվող բլոկի առաջ հստակ խնդիր է դրված սոցցանցերում որոշակի բալանսավորում ապահովել։ Վիրտուալ տիրույթում կոշտ քննադատող և ակտիվ տիրաժավորվող օգտատերերի էջերը վերջին շրջանում անհասկանալի հիմնավորումներով միանգամից բլոկվում են, ի դեպ՝ բավական երկար ժամանակով։

Թերթի տեղեկություններով, միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում փորձել են «մուտք գործել» ընդդիմադիր մի շարք գործիչների համակարգիչներ։ Ավելին, փորձել են «կոտրել» նաև ընդդիմադիր դաշտում մշտապես քննադատություն իրականացնող գործիչների, այդ թվում՝ նաև պատգամավորների տելեգրամյան ու ֆեյսբուքյան պրոֆիլները: Ի դեպ, դա փորձել են անել բավական բարձր պրոֆեսիոնալությամբ, ինչը վկայում է այն մասին, որ «թեմայի մեջ» բարձրակարգ մասնագետներ են ներառված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիք Չալաբյանը կալանավայրից դիմել է քաղաքացիներին եւ պայքարի կոչ արել
Քաղաքական գործիչը կալանավայրից նամակ է ուղարկել, որը օգոստոսի 12-ին ընթերցել է նրա կինը...
Համընդհանուր ապատիան Հայաստանում խորացել է ընդդիմության բողոքների անհաջող ալիքից հետո. փորձագետ
Հասարակությունն ընդհանուր ապատիայի մեջ է...
Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության․ Արմինե Ադիբեկյան
Եթե ընդդիմությանը թվում է, թե սեպտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվելու է «Մահ Նիկոլին» կարգախոսով եւ իրավիճակը փոխվելու է, ապա սխալվում է․․․
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը․ Վարուժան Գեղամյան
Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում․․․
«Իշխանությունն ինձ չի ներել ավանակով ակցիայի համար»․ Սեւադա Ղուկասյանը պնդում է՝ իր նկատմամբ ճնշումները շարունակվում են
Ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, իմ մարտը չի ավարտել․․․
«Ժողովուրդ». Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62
Աղետաբեր պատերազմից մոտ երկու տարի անց, սակայն, պարզվում է՝ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի «օդը փակելու» հարցում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ