News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Civilnet-ը գրում է, որ Հայաստանի հարկատուների գումարներն ուղղվելու են «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքին։ Մասնավորապես, կառավարությունը որոշել է 4,2 մլրդ դրամ վճարել բյուջե՝ «Շանգրի լա»-ի փոխարեն և «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքի համար։

«Շանգրի լա» խաղատունը շահագործում էր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությունը։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո խաղատան նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին, հետագայում ֆինանսների նախարարությունն անվավեր ճանաչեց խաղատան լիցենզիան։ «Օնիրա քլաբ»-ն անցնելով ներպետական ատյանները՝ հասել է ֆինանսների նախարարի հրամանի անվավեր ճանաչելուն, և այժմ պետական տուրքը վճարվելու է հենց լիցենզիան անվավեր ճանաչած ֆինանսների նախարարության կողմից՝ տուրքը չվճարելու հիմքով։ Ընկերությունն իր հեթրին պատճառաբանում էր, որ տուրքը չի կարող վճարել, քանի որ կորոնավիրուսի ընթացքում պարետի համապատասխան որոշմամբ իր գործունեությունը դադարեցվել է։ Հարցը ներառված է կառավարության հուլիսի 7-ի նիստի օրակարգում։

2021-ի փետրվարին վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցն ու անվավեր ճանաչել խաղատանը լիցենզիայից զրկելու ֆինանսների նախարարի որոշումը, հետո ֆինանսների նախարարությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, սակայն հաջողության չի հասել։ Վճռաբեկ դատարանում նախարարությունը դարձյալ պարտվել է, ու վարչական դատարանի որոշումը մտել է ուժի մեջ։

«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում ենթակա են վերահաշվարկման, որի արդյունքում խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 162 812 500 դրամ»,- նշված է ֆինանսների նախարարության համապատասխան որոշման նախագծում։

Հաշվի առնելով սա՝ «Օնիրա քլաբ»-ի նկատմամբ կառավարությունը որոշել է արտոնություն սահմանել և մոտ 4,2 մլրդի տուրքը վճարել նրա փոխարեն։ 2020-ին, կորոնավիրուսի բռնկումից հետո, «Շանգրի լա»-ն չէր գործում։ Իր գործունեության ընթացքում խաղատունը մշտապես խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում էր։ 2019-ին ընկերության վճարած հարկերը գերազանցում էին 5,2 մլրդ դրամը։ «Օնիրա քլաբ»-ի բաժնետերերն են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ