News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արզումանյան 8ա շենքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի մոտ: Բնակիչներից Մարիամ Հայտոսյանը լարգրողների հետ զրույցում նշեց, որ արդեն 4 տարի է՝ գտնվում են քաշքշոցի ու խաբեության մեջ:

Բանն այն է, որ կառավարության որոշմամբ «Նոբբի» ընկերությունը Աջափնյակում նոր շենք է կառուցել՝ Արզումանյան 8/1 հասցեում եւ 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները պետք է նոր շենքում բնակարան ստանան, սակայն, վերջերս բնակիչները պարզել են, որ այդ նոր շենքում բոլոր բնակարանները վաճառված են:

«Սկզբում հանգիստ էինք, մտածում էինք, որ չեն խաբի: Կառավարության որոշում է կայացվել, ըստ որի մեզ պետք է վերաբնակեցնեն նոր շենքում, բայց այդ որոշումը ոտնահարվում է: Մեզ այստեղից այնտեղ են ուղարկում, ասում են՝ ձեզ կպատասխանեն կառավարությունից, քաղաքապետարանից, թաղապետարանից ու այսպես ինչքա՞ն սպասենք: Պարոն Մաչյանը (Երեւանի փոխքաղաքապետ-խմբ) մեզ ասել է՝ ձեզ կտեղափոխենք 8/1 հասցե, բայց այդտեղ բնակարանները վաճառված են: Հիմա թող գա պատասխան տա, թե ինչու իր խոսքը չի կատարվում: Հիմա կարո՞ղ է էս հարցը Ալիեւը լուծի, ոնց տեսնում եմ՝ բոլոր հարցերը լուծելու է Ալիեւը, կարո՞ղ է մեր շենքի համար էլ դիմենք, հարցը լուծվի»,-ասաց նա:

Մարիամ Հայտոսյանը նշեց, որ իրենք իմացել են, որ իրենց կառուցվող շենքի բոլոր հնարականները վաճառվել է եւ իրենք մնացել են ավերակ շենքում. «Մենք պահանջում ենք, որ մեզ այդ վթարային շենքից դուրս գանք: նորակառույցը 5 մետր է հեռու մեր շենքից: Մենք համաձայնեցինք, որ կառուցեն, մենք տեղափոխվենք նոր շենք, բայց հիմա էլ բնակարանները վաճառել են: Մենք համաձայնությունը գրել ենք, որ համաձայն ենք տեղափոխվել, բայց թաղապետարանում պարզվում է, որ բնակարանները վաճառվել է: Հիմա էլ մեզ առաջարկում են եւս երեք տարի սպասել, եւս մի նորակառույց կկառուցեն, մեզ այնտեղ կտանեն, բայց հարց է՝ դա կանեն, թե չեն անի»:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Արթուր Կարապետյանը խոստացավ հխոսել եւ փոխքաղաքապետ Մաչյանը կընդունի իրենց :

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս 2020 թվականի հուլիսին կառավարությունը որոշում է կայացրել, որ Աջափնյակում նոր շենք կառուցվի եւ Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն այնտեղ բնակարաններ ստանան: Կառուցապատողը «Նոբբի» ՍՊԸ-ն է, որը կառուցել է 8/1 շենքը եւ 8ա շենքի բնակիչներին վերաբնակեցնի նոր շենքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ