News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց ՀՀ մի շարք քաղաքացիների տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից:

ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված է, որ ՀՀ քաղաքացիները սովորում են Հայաստանի և օտարերկրյա պետությունների հանրակրթական,ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով և չեն ավարտել պարտադիր հանրակրթական ծրագիրը: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշությունը պայմանավորված է նրանց պարտադիր հանրակրթական կրթական ծրագիրը ավարտելու հնարավորության ընձեռնմանը:

ՀՀ քաղաքացիները ուսումնառությունն ավարտելու են 2023 թվականի մինչև հունիսի 30-ը, բացի Տիգրան Միսակի Գրիգորյանից որը ավարտելու  է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

26-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը 2016թ սկսած մինչ գիտական ատենախոսությունը պաշտպանելը (7 տարի) աշխատել է ՄՖՏԻ-ին կից «Տոպոլոգիական քվանտային երևույթներ գերհաղորդիչ համակարգերում» լաբորատորիայում որպես կրտսեր գիտական աշխատող, որտեղ շարունակել է զբաղվել գերհաղորդականությամբ:

Ասպիրանտուրա ըդունվելուց հետո  դարձել է ավելի քան 8 աշխատությունների համահեղինակ:

Ռ. Հովհաննիսյանը աշխարհին հայտնի գրեթե միակ քվանտային հոլոգրամի երեք համաղենինակներից մեկն է: Նա Ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 28.01.2022թ․ ավելի քան 1.5 տարի վաղ քան նախատեսված ուսուցման ժամանակը: Ռ. Հովհաննիսյանը 2022թ․ մայիս ամսվանից գիտական աշխատանք է կատարում Երևանի պետական համալսարանում:

Տպել
Ամենաշատ