News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոսկու գինը հինգշաբթի, երկօրյա անկումից հետո, կայունացել է մեկ տրոյական ունցիան 1,740 դոլարից բարձր մակարդակում՝ դոլարի թանկացման պատճառով, ինչը կապված էր ռեցեսիայի ռիսկի եւ տոկոսադրույքների բարձրացման հավանականության հետ։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 8,4 դոլարով կամ 0,48 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 744,9 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,84 տոկոսով՝ մեկ ունցիան 19,32 դոլար։

Դոլարի ինդեքսը (փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ-ի առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) չորեքշաբթի բարձրացել էր ավելի քան 107 կետով, իսկ դոլարի հանդեպ եվրոյի փոխարժեքը նվազել էր՝ մեկ եվրոն 1,02 դոլարից ցածր, առաջին անգամ 2002թ. դեկտեմբերից ի վեր։ Ավելի թանկ դոլարը ոսկին պակաս շահավետ է դարձնում այլ արժույթով մետաղը գնելու համար։ Դոլարի թանկացման պատճառով ոսկին երկու օրում էժանացել է 4 տոկոսով եւ չորեքշաբթի հասել  1 730,7 կետի՝ նվազագույնը 2021թ. սեպտեմբերի 29-ից սկսած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ