News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պղնձի արժեքը հինգշաբթի առավոտյան թեթեւակի, 1,5 տոկոսի սահմաններում, բարձրանում է վեցօրյա էժանացումից հետո, որը պայմանավորված էր դոլարի թանկացմամբ եւ պահանջարկի նվազման մտավախությամբ, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,35 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 845 դոլար։ Մետաղի արժեքը  վեց օր անընդմեջ նվազել էր, այդ ընթացքում պղինձն էժանացել էր 9,6 տոկոսով։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 1,95 տոկոսով՝ 7 520,5 դոլար, ալյումինիումինն ավելացել է 0,73 տոկոսով՝ 2 408,5 դոլար, ցինկինը բարձրացել է 0,2 տոկոսով՝ 2 998 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ