News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառուցապատվող բազմաբնակարան համալիրում իրականացված ստուգման արդյունքում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են կոպիտ խախտումներով: Այս առնչությամբ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց լրացուցիչ փորձաքննություն կազմակերպելու նպատակով հատկացնել 3 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Տեսչական մարմնի կողմից արձանագրվել են մի շարք խախտումներ և խնդիրներ, այդ թվում՝ կառուցվող շինության կրող երկաթ բետոնե հեծաններում հայտնաբերվել են ուղղահայաց ճաքեր, որոնք կարող են ազդել շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա` առաջացնելով էական ռիսկեր և սպառնալ մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև՝շրջակա միջավայրին:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կառուցված շենքերի սեյսմակայունությունը և անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է իրականացնել կրկնակի ստուգում, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել համալիր ուսումնասիրության ծառայություն՝տեխնիկական վիճակի հետազննություն և նախագծային լուծումների քաղաքաշինական պարզ փորձաքննություն:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Տեսչական մարմնի մասնագետները անհրաժեշտ են համարում նաև փորձաքննության ենթարկել վերահամաձայնեցված նախագծի՝ նախատեսվող սյուների կոնստրուկտիվ ուժեղացմանը վերաբերող մասերը։

Փորձաքննության ծառայության ձեռք բերման համար սահմանվել է 3 միլիոն ՀՀ դրամ նախահաշվային գին, որն առաջարկվում է հատկացնել Վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների վերաբաշխման ճանապարհով, քանի որ 2022թ. տարեկան բյուջեով Տեսչական մարմնին փորձաքննությունների համար միջոցներ հատկացված չեն:

Նշվում է, որ ծառայության գնումը հրատապ է, քանի որ փորձաքննության արդյունքները անհրաժեշտ է ստանալ հնարավոր ամենասեղմ ժամկետներում՝ առկա ռիսկերին արագ արձագանքնելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Փորձաքննության իրականացման ծառայությունները նախատեսվում է ձեռք բերել «մեկ անձից գնում» ընթացակարգով: Մրցույթի անցկացմամբ ծառայության գնումը խնդրահարույց է շահերի հնարավոր բախման տեսանկյունից, քանի որ ծառայությունների մատուցման հայտ կարող է ներկայացնել նաև բազմաբնակարան համալիրը կառուցապտող ընկերության հետ փոխկապակցված ընկերություն՝ առաջարկելով ծառայությունների մատուցման զգալի ցածր գին՝արդյունքում տրամադրելով ոչ արժանահավատ Փորձաքննության եզրակացություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ